Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՀՀ սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք

ՀՀ սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք
19.01.2026 | 11:22

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն իրականացնելու միայն այն գործողությունները, որոնց համար ուղղակիորեն լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Այդ լիազորություններից դուրս ցանկացած գործողություն ապօրինի է։

Հայ Առաքելական Եկեղեցին ինքնավար կրոնական հաստատություն է, որը գործում է կանոնական իրավունքի և սեփական կանոնադրությունների հիման վրա։ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները գործադիր իշխանությանը չեն վերապահում եկեղեցական լեգիտիմությունը որոշելու, եկեղեցական որոշումները անվավեր ճանաչելու կամ եկեղեցական առաջնորդների լիազորությունները հաստատելու կամ մերժելու իրավունք։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ