Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչպես է Արևմուտքն օգտագործում տարբեր պետությունների ու ժողովուրդների

Ինչպես է Արևմուտքն օգտագործում տարբեր պետությունների ու  ժողովուրդների
21.01.2026 | 13:49

Երբ 90-ականներին ՆԱՏՕ-ն ռմբակոծում էր Հարավսլավիայի էլեկտրաէներգետիկ համակարգը, ՆԱՏՕ-ի կայքում տպագրվել էր հայտարարություն, որ, եթե ժողովուրդը ցանկանում է առանց հոսանք չմնալ, չմրսել, կարող է փոխել իր իշխանություններին, որպեսզի այլևս ՆԱՏՕ-ն չռմբակոծի Հարավսլավիայի էլեկտրահամակարգը։

Հիմա, երբ Ռուսաստանն է ռմբակոծում Ուկրաինայի էլեկտրահամակարգը, ՆԱՏՕ-ն այս օրերին հեռացրել է պաշտոնական կայքից այդ հայտարարությունը, որը վերաբերում էր Հարավսլավիային, որպեսզի հիմա էլ Ուկրաինայի ժողովրդին նմանատիպ հայտարարություն չարվի՝ եթե ցանկանում եք չմրսել, ցանկանում եք չռմբակոծվի ձեր էլեկտրաէներգիայի համակարգը, կարող եք փոխել ձեր իշխանություններին։

Ահա այն ամենը, ինչ կարելի է իմանալ արևմտյան ցինիզմի և լկտի քաղաքականության մասին: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, թե ինչպես է Արևմուտքը օգտագործում տարբեր պետությունների և ժողովուրդների իր գեոպոլիտիկ շահերի համար:

Մհեր Ավետիսյան

Դիտվել է՝ 2712

Մեկնաբանություններ