Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Տեղի ունեցողը զավեշտ է

Տեղի ունեցողը զավեշտ է
01.02.2026 | 12:16

Տեր Մովես քահանա Սահակյանը հարցաքննությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

- Ես Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն եմ։ Որպես մեղադրյալ են կանչել։ Մանրամասներ չեմ կարող ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է։

Որպես քարտուղար ես արձանագրումներ եմ անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,– ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք ճնշումների հետևանքով ճամբար կփոխի՞, վստահեցրեց՝ երբեք նման բան չի լինի, նույնիսկ եթե իրեն կալանավորեն։

ArmeniaSputnik

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ