«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Դրանք վատանում են հատկապես Արարատ անվան հետ կապ ունեցող հաղթանակներից

Դրանք վատանում են հատկապես Արարատ անվան հետ կապ ունեցող հաղթանակներից
08.02.2026 | 15:11

«Արարատ 73» ֆիլմը դեռ չեմ նայել: Կարծիքս կհայտնեմ նայելուց հետո, բայց որ տեսնում եմ, թե քննադատողները հիմնականում ովքեր են, դա արդեն խթան է, որ անպայման նայեմ: Քննադատողները մեծամասնությամբ նրանք են, ովքեր պարտությունը հաղթանակ են համարում, իսկ իրական հաղթանակներից վատանում են, հատկապես՝ Արարատ անվան հետ կապ ունեցող հաղթանակներից: Դրանք ժամանակին էլ «Նժդեհ» ֆիլմից էին վատանում: Թեև ես այդ ֆիլմը մասնագիտական առումով իդեալական չեմ համարում, բայց արդեն ասացի, թե ինչից են վատանում: Դրանք կինոարվեստից ոչինչ չեն հասկանում, իրենք բովանդակության հետ խնդիր ունեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3951

Մեկնաբանություններ