«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Լուսավորչական դիկտատուրա, որ կգա հակադրվելու դատարկաբանության ու դատարկագլխության դիկտատուրային

Լուսավորչական դիկտատուրա, որ կգա հակադրվելու դատարկաբանության ու դատարկագլխության դիկտատուրային
11.03.2026 | 15:34

Գերմանացիներն ասում են՝ ռուսական վտանգի դեմ ոչ մարդ-ուժով կարող ենք պայքարել, ոչ էլ՝ ռեսուրսով, ուրեմն, պիտի ուղեղներիս զոռ տանք՝ տեխնոլոգիաներ զարգացնենք. տառականներից լրտեսող զինվորներ են սարքում (տեսանյութը՝ այստեղ https://www.facebook.com/share/v/1DPNugDEpJ/?mibextid=wwXIfr):

Միևնույն իրականության մեջ Հայաստանում իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդամենը բնակչության 27%-ը պարզ տոկոս հաշվել գիտի: Համատարած անորակություն է երկրում տիրում, չկա մի ոլորտ, որ հերն անիծված չլինի, գերակշիռ մասը՝ իր գործի մեջ փնթի ու դիլետանտ, ու այս պայմանների գլխավոր հովանավորը բնակչության առնվազն 1/4-րդի աջակցությունն է դեռ վայելում:

Ասում եմ կրկին՝ Հայաստան-մահացող պետությունը կփրկի միայն հայերի կողմից հաստատված լուսավորչական դիկտատուրան, որ կգա հակադրվելու պոպուլիզմի՝ դատարկաբանության և դատարկագլխության դիկտատուրային: Մնացյալ բոլոր պարագաներում հիվանդի աստիճանական տկարացումն ու մահը անխուսափելի են:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ