ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Անիմաստ, անղեկ ու անառագաստ դեգերում

Անիմաստ, անղեկ ու անառագաստ դեգերում
17.09.2026 | 12:20

Աբսուրդի կամ անմտության վերին աստիճանն է, որ առանց իմանալու դու ով ես և որտեղ ու ինչ վիճակում ես գտնվում, ուզում ես տեղափոխվել մի այլ տեղ ու վիճակ, որն էլ չգիտես, թե ինչ է ու, բացի դրանից էլ, անհայտ է՝ արդյոք դու կարո՞ղ ես այդ անցումը կատարել և, որ գլխավորն է, արժի՞ դա անել։

Անիմաստ, անղեկ ու անառագաստ դեգերումն էլ հենց սա է, որն էլ համառորեն չի ուզում լքել մեզ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7944

Մեկնաբանություններ