Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Օգնիր սեփական բանակին, որ ստիպված չլինես թշնամու բանակին ծառայելու

Օգնիր սեփական բանակին, որ ստիպված չլինես թշնամու բանակին ծառայելու
04.01.2025 | 14:35

Հայերը ոգևորությամբ ներդրումներ են անում վիրավոր ու հաշմանդամ զինվորների օգնության ծրագրերում, ստեղծում են վերականգնողական կենտրոններ, որ առողջացնեն պատերազմում վիրավորված զինվորներին, բայց շատերը խուսափում են ներդումներ անել առողջ բանակի վերազինման, առաջնագծի ուժեղացման, պայմանական սահման պահող զինվորի կողքին կանգնելու գործում։

Սիրելի հայրենակիցներ, եթե բանակն ուժեղ լինի, վիրավորներին ու հաշմանդամներին խնամելու անհրաժեշտություն չի լինի։

Օգնիր սեփական բանակին, որ ստիպված չլինես թշնամու բանակին ծառայելու և քո վիրավորներին խնամելու։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 8297

Մեկնաբանություններ