ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ասում են...

Ասում են...
20.04.2012 | 00:00

...թե Լոռու կողմերում, Տաշիրի մերձակայքերում բավականին մեծ գյուղեր կան, որտեղ հրահանգված չէ, թե ինչ պետք է ընտրեն, ումով պետք է անեն, «Հանրապետականն» իրենց ինչն է, «Բարգավաճը»` ինչը:

Այս փաստն արմանք-զարմանքով հայտնաբերել են ՀՀԿ-ական ակտիվիստները` օրերս էդ կողմերում իրականացրած «մոնիթորինգի» ժամանակ:

Ըստ ամենայնի, դա կամ խոր անփութություն է, կամ լավ մտածված սցենար է, համոզված են նրանք, որի «հերձումից» էլ պարզ կդառնա, թե ինչ է կատարվում «դավին անտեղյակ, ցավին անհաղորդ» էդ գյուղերում:

Դիտվել է՝ 2760

Մեկնաբանություններ