Խորին շնորհակալություն եմ հայտնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, քիթ-կոկորդ-ականջաբան ԱՐԿԱԴԻ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով վիրահատական միջամտություն իրականացնելու, ինչպես նաև մարդկային բարձր որակներ դրսևորելու համար:
Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը: Նրանք նշել են, որ չեն դադարեցնելու պայքարը։
Յութուբյան The Ask Project ալիքը հարցում է անցկացրել Իսրայելի բնակիչների շրջանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ փորձելով պարզել, թե ինչ գիտեն իսրայելցիները Հայոց ցեղասպանության մասին և ինչպես են վերաբերվում իրենց կառավարության կողմից ճանաչելու հարցին:Ալիքի հաղորդավար Քորի Գիլ-Շուստերը բոլորին տվել է միևնույն հարցը. «Պե՞տք է Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:
Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019-ի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023-ը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այդտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջ առողջություն:
Globehunters տուրիստական ընկերությունը ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կնետրոնի հրապարակած տվյալների հիման վրա կազմել է այն երկրների ցանկը, որտեղ ծորակից հոսող ջուրն կարող է վտանգավոր լինել առողջության համար կամ էլ, առհասարակ օգտագործման համար ոչ պիտանի: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:
Իշխանությունը քաղաքական օրակարգը, այսպես ասած, զբաղեցնող նոր թեմա դրեց շրջանառության մեջ։ Այս շաբաթ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ քաղաքական ուժերին հրավիրում է միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակելու։
Ինչպես հիշում ենք՝ 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում Թրամփի հիմնական քարոզչական թեզերը Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության կոշտ քննադատությունը և ուկրաինական պատերազմում անհեռանկար ու երկրի համար տնտեսական վնասաբեր արդյունքներն էին...