Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես Թեհրանում գտնվող դեսպանատունը, այնպես էլ Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը տարհանելու ուղղությամբ: «Հաշվի առնելով տեղի ունեցող զարգացումները՝ մարդկանց կյանքը չպետք է վտանգի ենթարկվի»,- ասել է Բայրամովը:               
 

Նախիջևանի օդանավակայանի միջադեպի մասին

Նախիջևանի օդանավակայանի միջադեպի մասին
06.03.2026 | 10:26

2026 թ. մարտի 5֊ին Իրանը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել քրդական խմբավորումների դիրքերին, որոնք փորձել են ներթափանցել երկրի արևմտյան սահմաններ։ Նշեմ, որ փետրվարի 22֊ին իրանական քրդական հինգ, իսկ մարտի 4֊ից արդեն 6 հիմնական կուսակցություններ, ձևավորել են միասնական դաշինք՝ «Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիա» (CPFIK), որի նպատակը Իրանի իշխանության դեմ պայքարն է:։ Արձանագրենք, որ սա վերջին տասնամյակների ամենալուրջ փորձն է միավորելու Իրանի դեմ պայքարող քրդական ցրված ռազմաքաղաքական ուժերը` միասնական օպերատիվ շտաբով, ինչն աննախադեպ է։

Դաշինքը հայտարարել է Իրանի «անցումային շրջանի» կառավարման պլանի մասին՝ նպատակ ունենալով հաստատել դեմոկրատական ինքնավարություն Արևելյան Քրդստանում։ Քրդերի մարտական ներուժը գնահատվում է մինչև 15 հազար, որոնց մի մասը տասնամյակների մարտական փորձ ունի լեռնային պարտիզանական պայքարում։ Իրանական կողմը պնդում է, որ այս խմբավորումները գործում են ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ: Ըստ որոշ միջազգային լրատվամիջոցների քրդական առաջնորդները խորհրդակցություններ են անցկացրել Վաշինգտոնի հետ հնարավոր ցամաքային հարձակման շուրջ:

Փաստ է, որ Իրանը ոչ միայն սահմանին էր կենտրոնացրել լրացուցիչ ուժեր, այլև հրթիռային հարվածներ էր հասցնում Իրաքի տարածքում գտնվող քրդական ճամբարներին՝ փորձելով կանխել զինված ներխուժումը։ Հատկանշական է, որ Կոալիցիան իր հերթին պնդում է, թե իրենց ստորաբաժանումները արդեն գտնվում են «Իրանի տարածքի խորքում» և պատրաստ են լայնածավալ գործողությունների։

Մարտի 2-ին կոալիցիան պաշտոնական ուղերձով դիմեց Իրանի զինված ուժերի քուրդ զինծառայողներին՝ կոչ անելով լքել շարքերը և միանալ «ժողովրդական պայքարին»։

Մարտի սկզբին լուրեր տարածվեցին, թե քրդերը տիրացել են իրանական զինապահեստների Արևմտյան Ատրպատականում։

Նախիջևանի ուղղությամբ «սխալմամբ» գրոհած անօդաչուի պատմությունն այս համատեքստում որոշակի կասկածներ է առաջացնում։ Եթե քրդական ուժերը կարողանային իրանական ԱԹՍ-ն ուղղել դեպի Նախիջևան, դա կթուլացներ Իրանի ուշադրությունը քրդական սահմաններից և կստիպեր

զորքերը տեղափոխել դեպի հյուսիս` Ադրբեջանի սահման։

Փորձենք հասկանալ, թե որքանով կարող է իրատեսական լինել նման գործողության իրականացումը։

2026 թվականի մարտի 3֊4֊ին տեղեկություններ տարածվեցին Փիրանշահրի և Սարդաշտի շրջաններում սահմանային մի քանի հենակետերի վրա քրդական ջոկատների հանկարծակի հարձակման մասին։ Սոցիալական ցանցերում, հատկապես քրդական տելեգրամյան ալիքներում, հայտնվեցին տեսանյութեր, որտեղ երևում են Պահապանների կորպուսի զորքերի լքված դիրքեր և զավթված թեթև զրահատեխնիկա ու հակատանկային միջոցներ։

Խոսակցություններ կան, որ քրդերը տիրացել են նաև Սարդաշտի մոտակայքում գտնվող փոքր դաշտային օդանավակայաններից մեկին,, որն օգտագործվում էր հետախուզական անօդաչուների համար։ Սա կարող է բացատրել վարկածը՝ անօդաչուների թիրախը փոխելու կամ դրանք սեփական նպատակներով օգտագործելու մասին։

Մինչև այժմ Թեհրանը պաշտոնապես չի հաստատում որևէ ռազմաբազայի կորուստի մասին, փոխարենը, սակայն, իրանական լրատվամիջոցները հայտնում են «ահաբեկչական խմբերի ոչնչացման» մասին։ Այդուհանդերձ, փաստ է, որ արևմտյան նահանգներում մարտի 5-ից նկատվում են կապի լուրջ խափանումներ, ինչը սովորաբար արվում է ռազմական անհաջողությունները թաքցնելու համար։

Միաժամանակ, Իրանը նշված հատվածներում սկսել է կիրառել ռազմական ավիացիա, ինչն անուղղակիորոն հուշում է, որ ցամաքային ուժերը (Բասիջը և ԻՀՊԿ-ն) այդուհանդերձ, կորցրել են նշված տարածքներում ամբողջական վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։

Արդյո՞ք սա կարող է հանգեցնել Նախիջևանի միջադեպին

Եթե քրդական կոալիցիան իրոք գրավել է ԱԹՍ-ների կառավարման կետ կամ պահեստ Ուրմիայի շրջանում, ապա նրանք կարող էին արձակել ԱԹՍ-ն դեպի Նախիջևան՝ Ադրբեջանին ստիպելու համար պատասխան հարված հասցնել Իրանին, զուգահեռաբար ստուգելու, թե ինչպես կաշխատի իրանական ՀՕՊ-ը սեփական սարքերի դեմ։

Հիշեցնեմ, որ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը կտրուկ հերքել է Նախիջևանի ուղղությամբ հարձակումը՝ այն անվանելով «սադրանք» և ակնարկելով, որ դրա հետևում կարող են կանգնած լինել երրորդ ուժեր։

Հիմա ավելի կոնկրետ։ Հայտնի է, որ մարտի 1-4-ը քրդական ջոկատները հարձակվել են Նախիջևանի հետ սահմանակից Արևմտյան Ատրպատականի սահմանապահ զորքերի և ԻՀՊԿ-ի պահեստների վրա։ Մասնավորապես, հաղորդվում է Բանեհ քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի վրա հարձակման մասին։

Եթե նրանք տիրացել են ԱԹՍ-ների արձակման կայանքներին Ուրմիայի կամ սահմանամերձ այլ շրջաններում, ապա քրդական սադրանքը միանգամայն հնարավոր է դառնում։ Չի կարելի բացառել նաև, որ ամերիկացիների կամ իսրայելական օգնությամբ քրդերը այժմ տիրապետում են ժամանակակից ՀՕՊ և ՌԷՊ միջոցների, ինչը նրանց թույլ է տալիս «կուրացնել» իրանական ռադարները կամ վերահսկել ԱԹՍ-ները։

Արձանագրենք, եթե քրդական ուժերը կարողացել են տիրանալ իրանական «Arash-2»-ներին, ապա դրանց արձակումը դեպի Ադրբեջան նրանց համար լավագույն միջոցն է՝ ստիպելու Իրանին ցրել իր ուժերը։

Ու այստեղ չի կարելի անուշադրության մատնել Թուրքիային, ինչին կանդրդառնամ հաջորդիվ գրառմամբ։

Վարդան Բալյան

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ