Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

«Իրանի պատերազմի սպառնալիքը Թուրքիայի համար»

«Իրանի պատերազմի սպառնալիքը Թուրքիայի համար»
28.04.2026 | 10:41

Ամերիկյան հեղինակավոր Foreign affairs-ը այսօր հրապարակել է Ասլի Այդընթաշբաշի «Իրանի պատերազմի սպառնալիքը Թուրքիայի համար» հոդվածը, որը բավականին հետաքրքիր վերլուծություն է, ընդ որում ո՛չ միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում Թուրքիայի վրա բացասական ազդեցության, այլև ընդհանուր տարածաշրջանային համատեքստում։

Առանձնացրել եմ Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը, որը կարծում եմ որոշակի օբյեկտիվություն ունի, թեպետ վերապահումներ ունեմ.

«Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված Միջին միջանցքը՝ Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող ուղղությամբ։ Այսպիսի քայլը կնվազեցնի Անկարայի կախվածությունը ավելի անկայուն հարավային առևտրային ուղիներից՝ տարածաշրջանում էներգամատակարարման և նավագնացության ոլորտներում առկա լուրջ խափանումների պայմաններում։

Անմիջական սահմանների վրա կայունության ձևավորումը կարող է օգնել Թուրքիային դառնալ կարևոր առևտրային հանգույց և ամրապնդել նրա դիրքերը հետպատերազմյան կարգում, որը ձևավորվում է հիմնված առևտրի և կապերի վրա, այլ ոչ թե մշտական ճգնաժամի պայմաններում»:

«The Iran War’s Threat to Turkey»

(Նույնիսկ կողքից մնալու դեպքում Անկարան բախվում է հակահարվածների)

Aslı Aydıntaşbaş

27 ապրիլի, 2026 թ.

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ