Կառավարությունից ավետում են, որ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահությունն այսուհետ կգլխավորի Հայաստանի օրվա նախագահը (ՀՀ Կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 870-Ն որոշում)...
Որքան հասկանում եմ՝ «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:
Մասնագետներն ասում են՝ մեզ համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր...
Հասկանալու համար գործող իշխանությունների դիլետանտությունը, էն, որ նախարար են դառնում զուտ Նիկոլի հետ քայլելու համար ու միանգամից ուսուցչից սկսում մեծ ֆրակցիաներ ղեկավարել ու դրա արդյունքում պրավալ տալ էդ ոլորտները, կարելի է նայել, օրինակ, ֆուտբոլը...
Նոր կարդացի, որ Ամիրյան փողոցը դառնալու ա Պապ թագավորի փողոց։
Բան չունեմ ասելու՝ լրիվ հասկանալի ա։ Բայց իմ դպրոցը հենց Ամիրյանում էր, ու ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ոնց եմ ասելու, որ սովորել եմ Պապ թագավորի փողոցում։ Ինչ-որ՝ չի ստացվում...
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...