«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Ավելին պահանջեցեք

Ավելին պահանջեցեք
26.05.2012 | 01:42

Մայիսի 26

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը կտեսնեք։ Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը։ Սա չհնացող մի օրենք է։
Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում։ Մի՛ դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին։
Դուք շատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ զորությունը։ Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք` նախքան կդառնային Իմ զորության այդօրինակ արտահայտողները։ Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է` մինչև Իմ այս ուժի տրվելը Իմ աշակերտներին։ Այս մի հավելյալ վերընծայում է։
Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել։ Ճիշտ է, բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշաններ տեսնեն ձեր կյանքի մեջ` նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը։

Դիտվել է՝ 4163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ