«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

«Ինչքան ուզում ես խորհրդակցություն արա»

«Ինչքան ուզում ես խորհրդակցություն արա»
26.09.2012 | 21:04

Անդրադառնալով պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանի այսօր հրավիրած խորհրդակցությանը` «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ՖԲ-ում հետևյալ դիտարկումն է արել.

«Եթե PR-ի հարցերը մի կողմ թողնենք ու լրջորեն մտածենք խնդրի մասին, ապա կհասկանանք, որ բյուջեում փողը քիչ է, վարկեր էլ չեն տալիս,ու գնալով ծախսերը ծանրանում են: Հասկանալի է, որ խնայողությունն ու վարչարարությունը անհրաժեշտ պայմաններ են այդ ոլորտում չարաշահումները քչացնելու համար: Սակայն հնարավո՞ր է արդյոք միայն այդ մեխանիզմներով փոխել իրավիճակը, երբ պետական ապարատի ու իշխանական համակարգի փիլիսոփայությունը ամբողջությամբ կառուցված է ոչ կոմպետենտության, անսկզբունքայնության, խաբելու ու հարստանալու գաղափարների վրա: Համակարգում հաստատ կան ազնիվ մասնագետներ, սակայն նրանք էլ լռում են, քանզի քաղաքական կամք այս ամենը փոխելու համար չեն տեսնում: Եթե չի փոխվելու համակարգը իր այդ արատավոր փիլիսոփшյությամբ, եթե չեն փոխվելու մարդիկ, որոնք այդ մտածողությունն ունեն, եթե վերին իշխանությունը չի մաքրվելու գողացողներից, ինչքան ուզում ես խորհրդակցություն արա` սին հույսեր»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ