«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Մինչև հիմա մենք հետևություններ չենք արել

Մինչև հիմա մենք հետևություններ չենք արել
26.01.2025 | 07:45

Չկա՛ աշխարհում որևէ ազգ կամ ժողովուրդ, որ ինքն իր հասցեին վիրավորական բաներ ասի:

Չի՛ կարող նաև անհատ մարդն իր մասին, իր անձի՛ մասին, թեկուզ լինի խարդախ ու դաժան, գող ու թալանչի, դավաճան ու մատնիչ․օտարների մոտ ինքն իրեն փնովի, ստորացնի, նսեմացնի,դատապարտի և այլն: Անգամ դատարանում այդ հանցագործները ամեն կերպ փորձում են իրենց անմեղությունն ապացուցել:

Հետևաբար, այն, ինչ ասվում է հայ ժողովրդի հասցեին՝ որպես նսեմացնող հատկանիշ ու բնութագրում, դա մեր թշնամների կազմակերպածն է. նրանք են դա մեզ վերագրում ու տարածում, մենք էլ միամտորեն ընդունում ենք՝ իբր ինքնաքննադատություն՝ առանց վիրավորվելու: Եթե մեզնից յուրաքանչյուրին վերագրվեին նման արատներ, մենք բարձրաձայն կկրկնեի՞նք օտարների կամ այլոց ներկայությամբ:

Ո՛չ:

ՈՒրեմն ՝ այստեղից հետևություն` հարգենք ինքներս մեզ և գնահատենք մեր արժեքներն ու արժանիքները:

Հարգում են նրան, ով իր արժանապատվությունը երբեք չի խոնարհում ուրիշների առաջ:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 13712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ