Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Պարապ-սարապ նստելու և հիմար-հիմար դուրս տալու համար մեր հաշվին «աշխատավարձ» են ստանում

Պարապ-սարապ նստելու և հիմար-հիմար դուրս տալու համար մեր հաշվին «աշխատավարձ» են ստանում
03.10.2025 | 12:23

Մեկն ու մեկդ այս տորիչելյան դատարկություն «բուժքույր» պատգամավորին բացատրեք, որ նախ՝ Գեղարքունիքի մարզպետարանը Մարտունիում չէ, այլ Գավառում։

Երկրորդ, Մարտունի-Վարդենիս տրանսպորտ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ, իսկ տաքսիով Մարտունի գնալու համար, առնվազն 10 000 դրամ է անհրաժեշտ վճարել։

Երրորդ, դիահերձարանն ու մարզպետարանը նույն բանը չեն։

Չորրորդ, երբ իր տանը հանգուցյալ կլինի, ինքը թող իր հանգուցյալին հասարակական տրանսպորտով՝ 70 կմ հեռու դիահերձարան տանի, եթե տրանսպորտը հարցը կլուծի...

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.1

Հարգելի վարդենիսցիներ, լսեցի՞ք ո՞նց էր ԱԺ ամբիոնից ձեզ/մեզ վրա մուննաթ գալիս թե վարդենիսցիները թող «տրանսպորտով» իրենց հանգուցյալներին դիահերձարան տանեն, կարո՞ղ է գիտեն՝ մարզպետարանն էլ պետք է տեղափոխենք Վարդենիս։

Չէ՛, աղջիկ «ջան», Վարդենիսի եղածը մի փակեք, մարզպետարանը թող մնա Գավառում, մուննաթդ էլ քեզ պահիր, մենք քեզ պարտք չենք, դու՛ ես մեզ պարտք, որ պարապ նստելու և հիմար-հիմար դուրս տալու համար, մեր հաշվին «աշխատավարձ» ես ստանում, սահմանամերձ դարձած Վարդենիսի խնդիրների մասին էլ արհամարհական ու քամահրանքով խոսում։

Հ.Գ.2

«Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ մասնավորապես պարոն Արման Ղազարյանին, անչափ շնորհակալություն հերթական անգամ վարդենիսցիներին հուզող հրատապ խնդիրներից մեկը բաձրացնելու համար։

Դիտվել է՝ 7823

Մեկնաբանություններ