Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
19.04.2015 | 12:40

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 08.18-ին ՍՊԾ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.41-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 և արևելյան երկայնության 44.320:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3-4 բալ:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ