Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Այս երկրում գրեթե ամեն ինչ վերածվել է ֆեյքի

Այս երկրում գրեթե ամեն ինչ վերածվել է ֆեյքի
08.07.2026 | 11:45

Ինչո՞վ է Ծառուկյանի դեմ ներկայիս արշավը սկզբունքորեն տարբերվում այն ամենից, ինչ տեղի ունեցավ նրա հետ 2015 թվականի փետրվարին։

Հ.Գ.1.

Հայաստանում, ինչպես պարզվեց, ինչպես և սպասելի էր չկան նույնիսկ կենդանիների ադեկվատ ու անշահախնդիր պաշտպաններ։ Առյուծ սպանեցին, ու՝ կատարյալ լռություն։

Իսկ ինչո՞ւ։

Որովհետև դրա թիկունքում կանգնած է իշխանությունը։ Փոխարենը, եթե ինչ-որ մեկը տեսախցիկի առաջ շանը քացով խփի, մեր «կենդանապաշտպանները» մեծ հաճույքով այդ մարդուն կենթարկեն «չեղարկման»:

Ստացվում է, որ նույնիսկ կարեկցելու իրավունքն է թելադրվում վերևից, իսկ առյուծը պարզապես բավարար չափով «քաղաքականապես ճիշտ» կենդանի չգտնվեց։

Հ.Գ.2.

ՈՒ՞ր են այն բոլոր մարզիկները, ում տասնամյակներ շարունակ բառացիորեն կերակրել է Գագիկ Ծառուկյանը։ ՈՒ՞ր են այն բոլոր գյուղացիները, ում տասնամյակներ շարունակ օգնել է Ծառուկյանը։

ՈՒ՞ր են նրա կոնցեռնի հազարավոր աշխատակիցները։

Այս երկրում գրեթե ամեն ինչ վերածվել է ֆեյքի։

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7250

Մեկնաբանություններ