ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ինչքա՜ն պիտի պետությունը և պետական ինստիտուտները «տաշած» լինես, որ պետության գոյությունը պայմանավորես մի հոգու կամքով

Ինչքա՜ն պիտի պետությունը և պետական ինստիտուտները «տաշած» լինես, որ պետության գոյությունը պայմանավորես մի հոգու կամքով
13.05.2026 | 11:55

Պետության ղեկավարը, այն էլ կայացած, երբեք, երբեք չի ասի, թե եթե ինքը չլինի, պետությունը կդառնա գուբերնիա:

Կայացած պետությունը ինստիտուտներ են, համակարգեր, որոնք բացառում են մեկ անձի անսահամանափակ իշխանությունը, որոնք հավասարակշիռների ու հակակշիռների մեխանիզմ են` զրկելով անհատին Սահմանադրության դեմ գործելու հնարավորությունից։

Հայաստանը 8 տարի «տաշող» ուժը մեղադրում է ընդդիմախոսներին ապագայում ենթադրյալ հակասահմանադրական գործունեության մեջ։

Չէ, բայց պատկերացրեք, թե ինչքա՜ն պիտի պետությունը և պետական ինստիտուտները «տաշած» լինես, որ պետության գոյությունը պայմանավորես մի հոգու կամքով:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4715

Մեկնաբանություններ