ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում

Նյու Յորքում կամավորները, անօթևաններին օգնելու նպատակով, հաշվառում են անցկացնում
01.02.2013 | 16:02

Նյու Յորքում կամավորները անօթևանների հաշվառում են անցկացնում, որը տեղի իշխանություններին կօգնի սոցիալական օգնության ցուցաբերման բյուջե կազմել: Սոցիալական նախագիծը կկոչվի «Հույս»: Մոտ մեկ տարի առաջ քաղաքապետարանը որոշել էր պարգևատրել 22 հազար աղքատների, որոնք կալանավորվել էին թափառաշրջության մասին օրենքը խախտելու համար: Իշխանությունները համաձայնել էին 15 մլն դոլարի փոխհատուցում վճարել, որը պետք է բաշխվի բանտարկված օրինախախտ մուրացիկների միջև, քանի որ վերոնշյալ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել:

Նյու Յորք նահանգում անօթևաններին թափառաշրջությամբ զբաղվելն արգելող օրենքն ընդունվել էր 1964-ին:
Ավելի ուշ այդ սահմանափակումները երեք անգամ դաշնային դատարաններում մարդու իրավունքների խախտում էին ճանաչվել: Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը 2005 թվի զանգվածային բողոքից հետո հազարավոր անօթևանների էր կալանավորել: Տուժածների փոխհատուցման գումարը կազմում է հազարից տասը հազար դոլար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ