Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ընդդիմադիրներ պատգամավորները վարչապետի «ախորժակը փակեցին»

Ընդդիմադիրներ պատգամավորները վարչապետի «ախորժակը փակեցին»
21.05.2013 | 15:54

Այսօր ընդդիմադիր խորհրդարանականներն այնքան սուր քննադատեցին կառավարությանը, որ վարչապետի «ախորժակը փակվեց»: Ընդմիջման ժամին բավականին երկար ժամանակ դատարկ դահլիճում վարչապետն ու ֆինանասների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը թղթերի փաթեթն էին շուռումուռ տալիս, ինչ-որ բան էին քննարկում, նախարարն անընդհատ խոսում էր, իսկ Տիգրան Սարգսյանը լսում էր և շարունակում փաստաթղթերը նայել: Նրանց զրույցի առաջին մասին ներկա էր նաև ֆինանսների փոխնախարարը:
Շուրջ կես ժամ տևեց կառավարական նեղ խորհրդակցությունը, հետո վարչապետն ու նախարարը լքեցին դահլիճը, չնայած Դավիթ Սարգսյանը դեռ շարունակում էր քայլելով խոսել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ