ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ներդրում անեմ մարզպետով

Ներդրում անեմ մարզպետով
12.07.2013 | 12:23

ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ-երկու օրերին է որոշվել, որ Սյունիքի մարզպետ է դառնալու Վահե Հակոբյանը։ Ըստ որոշ տեղեկությունների` մինչ այդ հրապարակում բոլորովին այլ թեկնածուի անուն-ազգանուն է եղել: Սակայն Վահեի «կողմնակիցները» պնդել են և հավաստել, որ Մաքսիմը Սյունիքում տարեկան 1-1,5 միլիարդի ներդրում կանի, եթե Վահեն դառնա մարզպետ: Ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, Սուրիկ Խաչատրյանը նույնպես խիստ շահագրգիռ է եղել Վահեի մարզպետ դառնալու հանգամանքով, ինչը ոմանք բացատրում են Մաքսիմ Հակոբյանի և վերջինիս միմյանց «բերան թքած լինելու» հանգամանքով։ Հիշենք նաև, որ կես տարի առաջ Սուրեն Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը բավականին հաջող բիզնես-գործարք իրականացրին. Սուրեն Խաչատրյանը վերջինիս վաճառեց իր հանքը: Ս. Խաչատրյանի շատ մեծ ցանկությունը, որ Վահեն դառնա մարզպետ (որոշ տեղեկություններով` նա այդ հարցով անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ), բացատրվում է նաև հայտնի քրեական գործով, որպեսզի Հակոբյաններն իր կողքին կանգնած լինեն: Եվ վերջապես, ամենակարևոր պատճառը, որ Լիցկան ցանկացել է Հակոբյանները «մարզպետ» դառնան, այն է, որ մտածել է` ինքն էլ պատգամավոր կառաջադրվի: Սակայն մեր հստակ տեղեկություններով` բացառվում է, որ ՀՀԿ-ում նման որոշում կայացվի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ