ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

ՆԱՍԱ-ն ցանկանում է Լուսնի վրա ռեհան և շաղգամ աճեցնել

ՆԱՍԱ-ն ցանկանում է Լուսնի վրա ռեհան և շաղգամ աճեցնել
22.12.2013 | 12:45

Գիտնականները միշտ էլ ձգտել են մարդկությանը տեղափոխել երկնքի խորհրդավոր անհունները:
Այժմ էլ ԱՄՆ-ի տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը նախատեսում է Լուսին ուղարկել բույսերի սերմերի բեռնարկղեր, որպեսզի դրանց աճի հիման վրա պարզի` կարո՞ղ են, արդյոք, նման վայրում և պայմաներում գոյատևել մարդիկ, թե՞ ոչ: Այդ գաղափարը կյանքի կկոչվի 2015 թվականին:
Կոնտեյներներում կլինեն բույսերի շուրջ 100 տեսակի սերմեր, այդ թվում` ռեհան և շաղգամ:
Տիեզերական սարքը Լուսնի վրա վայրէջք կատարելիս իր ներսում կբացի կոնտեյներների ջրի բաքը և այն բաց կթողնվի սերմերի վրա: Երկրի վրա գտնվող աշխատանքային թիմը կվերահսկի բույսերի աճը` թույլ չտալով նրանց բողբոջներին ենթարկվել լուսնային ազդեցությանն ու ճառագայթմանը:
Հերմետիկ տարաներում եղած օդը պետք է բավարարի բույսերի ավելի քան հինգ օրվա աճի համար: «Եթե բույսերը բարեհաջող ծլեն Լուսնի վրա, նշանակում է, նրա վրա կարող են ապրել և մարդիկ: Չէ՞ որ բույսերին անհրաժեշտ են կյանքի նույն կենսապայմանները, ինչ որ մարդուն` սնունդ , ջուր և օդ»,-հայտարարել են ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ