Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Կյանքից հեռացել է Գրիգոր Գուրզադյանը

Կյանքից հեռացել է Գրիգոր Գուրզադյանը
23.02.2014 | 17:33

2014 թ. փետրվարի 22-ին, կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը:

Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը:

Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ տիեզերագնացներ:

Հասարակությանը հայտնի են նրա փիլիսոփայական էսսեների գրքերը նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը: Գուրզադյանը պարգևատրվել է Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցավակցում է Գուրզադյանների ընտանիքին և հարազատներին:

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ