Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀԷՑ-ում գողության մասին փաստեր չկան

ՀԷՑ-ում գողության մասին փաստեր չկան
21.05.2015 | 11:32

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում գողության փաստեր չկան: Մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու՝ ՀԷՑ-ի հայտի պատճառների շարքում նա նշել էր վատ կառավարումն ու գողությունը։ Տիգրան ՈՒրիխանյանի հարցին, թե կառավարությունը գողության փաստով չի ցանկանում դիմել գլխավոր դատախազություն, Զախարյանը պատասխանեց՝ ապացույցներ չկան, կան միայն հնարավոր գողության ռիսկեր։
«Ես պատրաստ եմ անձամբ Ձեզ աջակցել այդ հարցում, տրամադրել նյութեր, անուններ, տեղեկատվություն: Ես ակնկալում եմ, որ ոլորտը համակարգող գերատեսչությունը ավելի ակտիվ գործունեություն կիրականացնի այս պարագայում»,- հայտարարեց ՈՒրիխանյանը: «Այսօր նախարարությունը որևէ տեղեկատվության, որևէ փաստի չի տիրապետում՝ համապատասխան նյութեր հանձնելու պատկան մարմիններին: Եթե դուք օգնեք այդ հարցում՝ ներկայացնեք այդ տեղեկատվությունը, որը Դուք եք ասում, և այն մարդկանց անունները, որոնք Դուք եք ասում, մենք պատրաստ ենք ընթացք տալու»,- արձագանքեց նախարարը:

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ