ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ԱԺ-ն որոշել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստել Ադրբեջանին

ԱԺ-ն որոշել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստել Ադրբեջանին
03.04.2016 | 18:03

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Աժ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունների, միջազգային խորհրդարանական կառույցների պատվիրակությունների անդամներ: Քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը։
Այն իրողությունը, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, տառապելով իր իշխանությունն ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը՝ չխորշելով դրա համար զոհել մարդկային կյանքեր։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ էլ ավելի անմարդկային քայլերի։

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ