Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

2017-ի հունվարի 1-ից Հայաստանում գազի նոր սակագին կգործի

2017-ի հունվարի 1-ից Հայաստանում գազի նոր սակագին կգործի
08.11.2016 | 12:04

Նոյեմբերի վերջին Հայաստանում վերջնականապես կսահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017-ի հունվարի 1-ից՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի վերջ որոշում կընդունվի նաև էլեկտրաէներգիայի սակագնի հարցով, որը կգործի 2017-ի փետրվարի 1-ից:

Դիտվել է՝ 1584

Մեկնաբանություններ