Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Համաշխարհային բանկը կաջակցի սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը

Համաշխարհային բանկը կաջակցի սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը
16.12.2016 | 22:12

Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին օտարերկրյա ներդրումների խթանման պատասխանատու Ռոբերտո Էչանդին, մասնավոր հատվածի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ Ալեքսան Հովհաննիսյանը, Արսեն Նազարյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է կազմակերպության արդյունավետ գործունեությունը, Հայաստանում ներդրումները խթանելուն միտված ճկուն քաղաքականությունը։

Նախարարը ներկայացրել է սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա նշել է, որ միջազգային ասպարեզում պետք է բարձրաձայնել կատարած հսկայական աշխատանքի մասին, ներկայացնել Հայաստանի փորձը՝ որպես փախստականներ ընդունող երկրի օրինակելի մոդել. «Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ միջազգային կառույցների տրամադրած գումարը՝ մեկ շնչին՝ տարեկան 60 դոլար, նվազագույնից 6 անգամ պակաս է»: Նախարարը անդրադարձել է սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:


Ռոբերտո Էչանդին պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախարարության հետ՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շեշտել է, որ կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել նոր գաղափարներ, առավել բարձրարժեք ներդրումներ ներգրավել Հայաստան:


Կարեն Գրիգորյանը կոնկրետ առաջարկներ է ներկայացրել սիրիահայերին աջակցելու ուղղությամբ: Նա կարևորել է միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ