Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

ՕՐՕ դաշինք

ՕՐՕ դաշինք
13.02.2017 | 12:08

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ ոչ թե իրենք են միանում որևէ դաշինքի, այլ, մտահոգված լինելով երկրում ստեղծված վիճակով, երեք պետական գործիչներ միասնական պլատֆորմ են ստեղծում: Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները հուշագիր են ստորագրելու:


«Համախմբում» կուսակցության խոսնակ Արեգնազ Մանուկյանը ասել է, որ դաշինքի պաշտոնական անվանումն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»։

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ