Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Սեյրան Օհանյանը չի բացառում, որ կձերբակալեն իրեն

Սեյրան Օհանյանը չի բացառում, որ կձերբակալեն իրեն
27.03.2017 | 16:29

ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը չի բացառում, որ կձերբակալեն իրեն։
«Ինձ ասել են՝ ճիշտն ասած, ժամանակ չի լինում ուշադրություն դարձնել այդ ամենին»՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իրենց ձերբակալելու մասին լուրերին։

Նրա խոսքով՝ այդ բոլոր լուրերն ապատեղեկատվություն են։ «Դրանք բոլորն ապատեղեկատվություն են, ես քայլում եմ Հայաստանի Հանրապետությունում, գտնվում եմ մեծ քաղաքական գործընթացների մեջ, եթե նման տեղեկություն լիներ, գոնե իրավապահ ոլորտից մեկը կանդրադառնար դրան, բայց Հայաստանում ենք, ոչինչ չի բացառվում»,- նշեց նա։

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ