ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

«Ելքի» պատգամավորներից բացի՝ ևս երեք պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը

«Ելքի» պատգամավորներից բացի՝ ևս երեք պատգամավոր դեմ է քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը
02.03.2018 | 15:19

«Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 2-ը չեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին` Սասուն Միքայելյանը և Էդմոն Մարուքյանը: ՀՀ նախագահի ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել են 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ է քվերակել 90 պատգամավոր, դեմ՝ 10։ Քվեարկությանը չեն մասնակցել նաև «Ծառուկյան» խմբակցությունից Գագիկ Ծառուկյանն ու Լուիզա Սարգսյանը։

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ