Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Նորընտիր պատգամավորներն առաջին փորձից չկարողացան գրանցվել

Նորընտիր պատգամավորներն առաջին փորձից չկարողացան գրանցվել
14.01.2019 | 13:59

7-րդ գումարման Աժ առաջին նիստում նորընտիր պատգամավորներն առաջին փորձից չկարողացան գրանցվել։ Նիստը նախագահող Կնյազ Հասանովի՝ «գրանցում» կոչից հետո գրանցվեց 100 պատգամավոր։ «Չի գրանցվել 32-ը։ Գուցե կոճակները ճիշտ չեն սեղմել։ Նորից նախապատրաստվեք գրանցման», - ասաց Կնյազ Հասանովը։ Երկրորդ փորձից արդեն գրանցվեց 120: Կնյազ Հասանովը Աժ քարտուղարությանը առաջարկեց պարզել պատգամավորների իրական թիվը դահլիճում:

Դիտվել է՝ 3147

Մեկնաբանություններ