ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել
14.10.2020 | 15:05

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքից: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի սկզբից Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: «Այսօրվա հավաքը տարբերվում է, Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:


Բազմամարդ հավաքին ելույթ են ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հավաքին մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը տիկնոջ հետ, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆը, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

Դիտվել է՝ 4458

Մեկնաբանություններ