ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Որոնում եմ անձանց

Որոնում եմ անձանց
04.07.2022 | 07:24

Հարգելի հայրենակիցներ, ձեզ եմ դիմում մի քիչ անսովոր խնդրանքով: Որոնում եմ անձանց, ովքեր ճանաչել են (կամ հիշում են) հին երևանցի Իսահակ Եղիշեի Անդրեասյանին (կցում եմ նրա լուսանկարը):

1942 թվականին (հավանաբար, մայիս-հուլիս ամիսներին) Լեհաստանի Պուլավի քաղաքում համագործացել է լեհ հակաֆաշիստական ընդհատակայինների հետ' շփման կետ ունենալով Սկովիեշինսկա 36 հասցեն (Ստանիսլավ Մազուրկիևիչ, Ռոմուալդ Մազուրկիևիչ և այլոք). Պատերզմից հետո ապրել է (համենայնդպես, 1962-1964 թթ.) Պիոներական 18, բն. 35 հասցեով, որը հետագայում վերանվանվել է Պարոնյան 22 (նույն բն. 35):


Որքան ինձ է հայտնի, սակայն վստահ չեմ, ունեցել է դուստր (Կարինե Անդրեասյան, 1955 թ ծն.) և որդի (Եղիշե Անդրեասյան, 1959 թ. ծն.):
Անչափ երախտապարտ կլինեմ, եթե որևէ մեկն օգնի այս հարցով:


Հրայր Մաղաքյան

Դիտվել է՝ 11581

Մեկնաբանություններ