Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սարյան, Մինաս, Կալենց ենք տվել, իրավունք չունե՞նք մի քիչ գունային յուրահատկություն ունենալու

Սարյան, Մինաս, Կալենց ենք տվել, իրավունք չունե՞նք մի քիչ գունային յուրահատկություն ունենալու
28.04.2026 | 18:42

Օրինակ՝ ի՞նչ վատ կլիներ, եթե մեր էս նոր կենսաչափական անձնագրի շապիկը նարնջագույն լիներ։ Ես շատ երկրների անձնագրեր եմ տեսել, բայց դեռ նարնջագույն չեմ տեսել։ Միգուցե կա՞, բայց հաստատ տարածված չի։ Կտարբերվեր, է՛լի։

Համ էլ մեր սիրելի արևահամ ծիրանի գույնն ա։ Համ էլ նարնջագույնը մեր դրոշի երեք գույներից ամենայուրահատուկն ա, որով տարբերվում ա մյուս դրոշներից։ Կարմիրն ու կապույտը շաբլոն են՝ դրոշների մեծ մասն էդ գույներն ունեն, բայց նարնջագույն քչերի մոտ կա։

Համ էլ... Համ էլ Սարյան, Մինաս, Կալենց ենք տվել, իրավունք չունե՞նք մի քիչ գունային յուրահատկություն, գունային ինքնուրույնություն, մի քիչ գունային իմաստություն ունենալու։

Եսիմ, է՜, խի՞ ա միշտ տենց լինում, որ մինշտ սենց ա լինում...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11985

Մեկնաբանություններ