Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ազատենք երկիրը ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից

Ազատենք երկիրը ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից
21.05.2026 | 12:04

Հարգելի՛ քաղաքացի, հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելիր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան:

Չի՛ կարելի անտարբերությամբ թույլ տալ, որպեսզի բարեխիղճ մոլորյալ և անգիտակցաբար խաբված մեր մյուս քաղաքացիների քվեները խեղեն հայ ժողովրդի ճակատագիրը՝ կործանման տանելով հայկական պետությունը:

Որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրը կազատագրվի ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Մեկնաբանություններ