Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կարո՞ղ է արդյոք մի ամբողջ հասարակություն հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել

Կարո՞ղ է արդյոք մի ամբողջ հասարակություն հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել
31.05.2026 | 16:19

Ռուսաստանը հետ է կանչում իր դեսպանին։ Հայկական մրգի ու բանջարեղենի համար շուկան փակ է, ինչպես և ծաղկի, կոնյակի, գինու և Ջերմուկի համար։

Ռուսաստանից կվերադառնա 300 000 հայ։ Նրանք այլևս չեն կարողանա այնտեղ աշխատել։ Մենք Ռուսաստան կկարողանանք մեկնել միայն վիզայով։

Դեռ հասկանալի կլիներ, եթե Եվրոպան մեզ առաջարկեր անդամակցել ԵՄ-ին. գոնե պարզ կլիներ, թե ինչի համար ենք այս ամենն անում։ Բայց Եվրոպայից առաջարկ չկա։

Դավաճանների խունտան շարունակում է կատարել օտարերկրյա տերերի հրամանները և թքած ունենալ սեփական ժողովրդի շահերի վրա։

Կարո՞ղ է արդյոք մի ամբողջ հասարակություն հայտնվել հիպնոսի տակ և ինքնասպանություն գործել։ Պարզվում է՝ կարող է։ Թող լինի այնպես, ինչպես ուզում են կառավարական աղանդի անդամները։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ