«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից

Նիկոլ Փաշինյանի կառավարության տարիներին Երևանը զրկվեց նաև շուրջօրյա ջրի մատակարարումից
03.07.2026 | 12:20

2020 թվականին, երբ Արցախում «թեժ մարտեր» էին, իսկ իրականում պարզվեց հրահրված պատերազմում դիտավորյալ մեր ոսկե գենետիկ ֆոնդն էին մատաղ անում, որ «Ղարաբաղի հարցը» փակեն, Երևանը ակտիվ կառուցապատվում էր։

Իսկ հիմա, այսինքն պատերազմից 5 տարի անց, Երևանում այնքան նորակառույց կա, որ ջուրը չի հերիքում և շուրջորյա մատակարարում չեն կարողանում ապահովել։

Օրինակ, իմ հարազատ Դավթաշենում, որտեղ սառնորակ Ապարանի ջուրն էր տան ծորակից գալիս, արդեն 3 տարուց ավելի է գիշերները ջուր չկա։ Փոխվել է նաև ջրի որակը; Ֆրանսիական Վեոլիա ընկերությունը, որ կառավարում է ՀՀ-ի ջրամատակարարման ոլորտի գերակշռող մասը, պատճառաբանելով օբյեկտիվ խնդիրները, բացատրել էր, թե արտեզիան ջուր են խառնում լեռնային աղբյուրներից սնվող ջրավազանները։ Արդյունքում, հատկապես ամռանը գիշերը ջուր չունենալը, մեղմ ասած, շատ անհարմար է դարձել բնականոն ապրելու համար։ Զուգարան դույլով ջուր ենք լցնում, իսկ լոգանք մեկ-մեկ աշխատանքի գնալուց առաջ չենք հասցնում, կամ «կռուշկով» սառը ջրով ենք ցայվում։

Նորից շեշտում եմ, որ այս գռաֆիկով ջրամատակարարմանն անցնելը, ֆրանսիական Վեոլիա ընկերությունը պատճառաբանում է ի թիվս մի շարք խնդիրների նաև ջրային ռեսուրսները 24% կրճատվելով։ Հետն էլ, գերկառուցապատումը ստեղծել է է՛լ ավելի մեծ խնդիրներ ջրամատակարարման համակարգի համար։

Հիմա հարց Վեոլիա-յին․ այս ամենը չէի՞ք կարող քննարկել Երևանի քաղաքապետի, Հայաստանի Կառավարության հետ, ու նրանց բացատրել, որ նոր բաժանորդների միացնելը կնշանակի հին շենք-շինություններում ջրի սղություն։ Ենթադրում եմ, որ ասելու եք, թե դա ձեր գործառույթը չէ, իսկ Կառավարությունը մի շարք պարտադրանքներ է կապել ձեր վզին։ Մի խոսքով գիտենք նաև, որ Հայաստանի իշխանություններն ամեն բանում քթները խոթում են, բայց ոչ թե լավ աշխատելու պարտադրելով, այլ, հակառակը, որ վատ աշխատեք ու միայն իրենց հրահանգներին ենթարկվեք, թե չէ բիզնեսը ձեռքներիցդ կառնեն, ինչպես որ արել են շատերի հետ։

Սա հռետորական հարց էր ․․․ մտքերի ու հոգու ճիչ, որ էլի ու էլի պատասխանի չի սպասում։

Այնուամենայնիվ, լա՛վ, մեկը կա՞, որ Երևանում անթիվ ու անհամար շենքերի կառուցելը կանգնեցնի։ Չեմ ասում կառավարի, կամ կանոնակարգի, քանի որ «մարդա մեկը», որ ՀՀ-ի վարչապետ է սոսնձվել ազգի գլխին և միանձնյա է կառավարում, SMS-ներով սրան նրան որևիցե բան հրահանգում, գործից հանում, կզցնում, սպառնում, կամ պարգևավճար ու աշխատավարձ է բարձրացնում իրեն ենթարկվողներին, զբաղված է քաղաքական հետապնդումներով ու թշնամի Թուրքիային ու Ադրբեջանին սիրաշահելով։

Այ սա, իսկապես էմոցիոնալ պոռթկում չէ, այլ ապրելու համար պայքարի մարդկային բնազդ։ Ջուրը գրաֆիկով սարքել եք, նոր ատոմակայան չեք սարքում, սահմանները հայ ազգին բնաջնջող թուրքերի համար բացում եք, որովհետև կոնկրետ նպատակ ունեք․

․․

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ