Սուրբ Հաղորդությունը հավատացյալի «իրավունքը» չէ, այլ Եկեղեցու կողմից պահպանվող Սուրբ Խորհուրդ։ Քահանան Սուրբ Խորհրդի պահապանն է, ոչ միայն բաշխողը։
Ուստի նա ոչ միայն կարող է, այլև պարտավոր է իր հովվական պատասխանատվությամբ ժամանակավորապես չթույլատրել մոտենալ Սուրբ Հաղորդությանը նրանց, ովքեր ակնհայտորեն անզեղջ և անապաշխար մեղքի մեջ են, կամ հրապարակավ ու համառորեն ապստամբում են Եկեղեցու կանոնների, նվիրապետական կարգի և սրբությունների դեմ, խռովություն են սերմանում և մնում են հոգով ըմբոստ՝ մինչև ապաշխարությունն ու հաշտությունը։
Սա պատիժ չէ, այլ հոգևոր բժշկություն, Սուրբ Խորհրդի սրբության պահպանում և մեղավորի փրկությանը ծառայող հովվական խնամք։
Սամվել դպիր Գրիգորյան