ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Սուտ խաղաղության» ծանր գինը․ ինչու՞ է զոհի կեցվածքը հրավիրում պատերազմ

«Սուտ խաղաղության» ծանր գինը․ ինչու՞ է զոհի կեցվածքը հրավիրում պատերազմ
18.09.2026 | 14:22

Մեզ փորձում են համոզել, որ եթե անվերջ զիջենք, եթե լռենք, եթե կուրանանք ու մոռանանք Արցախը, մեզ «խաղաղություն» կնվիրեն։Սա պատմության մեջ ամենավտանգավոր ինքնախաբեությունն է, որը որդեգրել է այս իշխանությունը։

Պատմության մեջ ոչ մի ազգ չի ստացել խաղաղություն՝ խնդրելով, ծնկելով կամ սեփական արժանապատվությունը վաճառելով։ Երբ դու թշնամուն ցույց ես տալիս քո պատրաստակամությունը՝ հանձնելու ամեն ինչ «միայն թե չխփեն», դու չես ստանում խաղաղություն։ Դու թշնամուն տալիս ես հարձակվելու հրավեր։

Զոհի մտածելակերպը մեզ ստիպում է մտածել, թե մենք ոչինչ չենք որոշում։

Պարտվողական պրոպագանդան սովորեցնում է վախենալ սեփական ստվերից և մոռանալ արժանապատվությունը։

Բայց եկեք բացենք աչքերը․ Արցախի կորուստը ոչ թե «էջի փակում» էր, այլ մեր գոյության դեմ ուղղված հարվածի առաջին փուլը։ Երբ կորցնում ես վահանը, հաջորդ հարվածը ստանում ես սրտին։

Ժամանակն է արթնանալու։ Խաղաղությունը չեն խնդրում, խաղաղությունը պարտադրում են՝ սեփական ուժով, մտքով և անկոտրում կամքով։

Համաձա՞յն ես, որ զիջումը բերում է նոր պատերազմ, թե՞ դեռ հավատում ես «խաղաղության պայմանագրի» թղթերին։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 3547

Մեկնաբանություններ