Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Օրեցօր բարդացող աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, միայն մի քիչ խելք բանեցնել է պետք

Օրեցօր բարդացող աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, միայն մի քիչ խելք բանեցնել է պետք
20.11.2026 | 15:01

Մեր պատմական ճակատագրի հետ կապված հարցերի թնջուկը մի շատ լուրջ ու մեծ հաշվով դեռևս իր ադեկվատ գիտական բացատրությունն ու գնահատականը չստացած պրոբլեմ է, որի շուրջ ով ասես, որ մտավարժանքներ չի անում։

Ինչպես ցանկացած այլ լուրջ պրոբլեմ, մեր ճակատագրի հետ կապված հարցերի գիտական լուծումը պահանջում է նուրբ մեթոդաբանական մոտեցում, որը կարող է լինել վարից վեր, այսինքն, մեր հատկությունների անալիզի վրա հիմնված, և վերից վար, այսինքն, արտաքին աշխարհով պայմանավորված մոտեցումների ռացիոնալ կոմբինացիա։

Չգիտես ինչու, առաջին մոտեցումը, այսինքն, մեր պատմական ճակատագրի և մեր ներկա վիճակի բացատրությունը բացառապես մեր մեջ փնտրելու ուղղությունը, որը հիմնվում է մեր տգետ, դավաճան և այլ բացասական հատկություններ ունենալու վրա, մեզնում լայն տարածում ունի։

Բայց նման վարից վեր մոտեցումը մեր կյանքին ու ճակատագրին տուպիկային է բազմաթիվ նկատառումներով և առաջին հերթին նրանով, որ սկզբունքորեն բացառում է մեր այս վիճակից դուրս գալու շանսը, քանի որ, եթե մենք ենք պատճառը ու մենք էլ շատ վատն ենք, ապա հարցը լուծում չունի։

Մյուս կողմից էլ, մենք բոլոր ժամանակներում մեր միջավայրում հայտնի ենք եղել որպես առաջադեմ ազգ, որը կուլտուրական առաջնորդ է եղել հարևանների համար, ներառյալ՝ հզոր հարևանները։

Մյուս այլընտրանքային մեթոդաբանական մոտեցումը, որով կարելի է բացատրել մեր ճակատագիրն ու ներկա վիճակը, դա վերից վար մոտեցումն է, որը կարող է բացատրել մեր պատմության հետ կապված պրոցեսները ավելի հզոր ուրիշների վարքով ու գործողություններով։

Պատմականորեն մեզ հայտնի փաստերի շարանի օբյեկտիվ անալիզն ասում է, որ մեր ճակատագրի հետ կապված հիմնական պրոցեսներն ու արմատական բնույթի որոշումները կապված են եղել ուրիշ ավելի հզորների գործողությունների ու նրանց նվաճողական քաղաքականության հետ, որոնք էլ ձևավորել են նաև մեր այսօրվա հոգեբանական պատկերը։

Այսինքն, մեր երկար ու ձիգ պատմության ընթացքում մեր վատ և հարաբերականորեն լավ օրերը հիմնականում պայմանավորված են եղել ուրիշների գործողություններով ու գործունեությամբ, ինչպես, ասենք, վերջին 200 տարում մեր մի փոքր շունչ քաշելն ու մեզ մարդ զգալը եղել է ցարական Ռուսաստանի և ԽՍՀՄ կազմում։

Եթե նույն հարցին գիտական իմաստով ավելի օբյեկտիվ մոտեցում ունենանք, ապա կտեսնենք, որ մեզ համար լավագույնը կարող է լինել հիմնականում վերից վար և, մի փոքր մասով էլ, վարից վեր մոտեցումների կոմբինացիան, այսինքն, ուրիշների օգնությամբ ներկա վիճակից դուրս գալը, բայց այնպիսի ուրիշների, որոնք, առնվազն, մեր մահն ու վերանալը չեն ուզում։

Օրեցօր ավելի բարդացող աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, միայն մի քիչ խելք բանեցնել է պետք, իսկ մեր թերությունների ու բացահայտորեն ոչ լավ կողմերի մեջ խորանալն էլ տուպիկային ճանապարհ է, քանի որ մարդն իր հարազատին չի ատի, այլ կփորձի բերել ճիշտ ճանապարհի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ