Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Քվեարկությունից անցել է 4 օր, իսկ Ռուսաստանը լռում է

Քվեարկությունից անցել է 4 օր, իսկ Ռուսաստանը լռում է
11.06.2026 | 16:05


Ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո, երբ, թվում է, խնդիրները մնացել են անցյալում, երբ արևմտյան ղեկավարները, իրար հերթ չտալով, ճանաչել են կեղծված ընտրությունների լեգիտիմությունը, Նիկոլը, միևնույնն է, մտահոգ է։ Պատճառը Ռուսաստանի լռությունն է։

Բանն այն է, որ «ապագաղութացման», Ռուսաստանից եկող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի դեմ պայքարում առաջամարտիկ դիրքավորված Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին վստահեցրել էր, թե ընտրությունների ավարտից հետո Ռուսաստանը ստիպված է լինելու հաշվի նստել կայացած իրողության հետ և մյուսների պես նույնպես շտապելու է ճանաչել «հորով-մորով» արված ընտրությունների արդյունքները։

Բայց քվեարկությունից անցել է 4 օր, իսկ Ռուսաստանը լռում է. լռում է, չնայած այն բանին, որ Նիկոլը, ի հեճուկս իր ընտրողների, «հիբրիդային պատերազմ վարող» Ռուսաստանի նախագահին այսօր արդեն համարում է ռացիոնալ ղեկավար, ով առաջնորդվում է միայն ու բացառապես փաստերով ու փաստարկներով։

Հ.Գ. Երբ Ռուսաստանի օգտին իբր լրտեսություն կատարելու մեղադրանքով ուղիղ քո ցուցումով ազատությունից զրկում են ընդդիմադիր ազդեցիկ գործիչներից մեկին, դա նշանակում է՝ Ռուսաստանի հետընտրական լռությունից պետք է անհանգստանալ։ Եվ՝ ոչ միայն:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3995

Մեկնաբանություններ