ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով

Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով
10.08.2026 | 12:07

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է։

«Փոքր պետություն» կարելի է կառուցել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում, Ամերիկյան մայրցամաքում, բայց ո'չ երբեք Մերձավոր Արևելքում և նրա կից տարածքներում։ Այստեղ մրցակցում են հավակնությունները, այստեղ մրցակցում են իմաստնությունն ու հեռատեսությունը, որովհետև այստեղ է ժամանակակից քաղաքակրթության բանալին։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ