ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Էվոկաբանկի (Evocabank) հետ առնչվելուց զգույշ եղեք` յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք

Էվոկաբանկի (Evocabank) հետ առնչվելուց զգույշ եղեք` յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք
19.08.2024 | 16:16

Էվոկաբանկի քարտերով, Էվոկաբանկի բանկոմատներից ցանկացած չափի գումար հանելիս քաղաքացիները 0.2% գումար են կորցնում: Կրկնում եմ` քարտից ելքագրվող գումարի չափը կարևոր չէ:

Օրինակ, 1000 դրամ ելքագրելու դեպքում, Էվոկաբանկը «կպահի» 2,

10 000 դրամի դեպքում` 20, 100 000 դրամի դեպքում` 200 դրամ: Բացառություն է կազմում միայն մեկ քարտատեսակը:

Լա՞վ է դա, թե՞ վատ: Կարծում եմ` վատ, քանզի Էվոկաբանկի հաճախորդը գոնե Էվոկաբանկի բանկոմատից գումար ելքագրելու համար չպետք է վճարի: Սակայն, մեծ հաշվով, դա բանկի գործն է: Հարմար չէ, մի օգտվեք այդ բանկից: Խնդիրն այլ է:

ՈՒրեմն, քաղաքացին իր Էվոկաբանկի քարտով մոտենում է Էվոկաբանկի մասնաճյուղերից մեկը և հետաքրքրվում, թե կարող է առանց որևէ «տոկոսի պահման» Էվոկաբանկի քարտով, Էվոկաբանկի բանկոմատից գումար ստանալ: Էվոկաբանկի մասնաճյուղի աշխատակիցն ուսումնասիրելով քաղաքացու քարտն ասում է, որ վերջինս հնարավորություն ունի իր ունեցած Էվոկաբանկի քարտով, Էվոկաբանկի բանկոմատից ԱՌԱՆՑ «տոկոսի պահման» օրական

1 000 000 դրամ ստանալ:

Քաղաքացին չի հավատում, որոշ ժամանակ անց 010 605555 հեռախոսահամարով զանգահարում է Էվոկաբանկ և նույն հարցն ուղղում Էվոկաբանկի օպերատոր-աշխատակցին: Վերջինս հերքում է Էվոկաբանկի մասնաճյուղի աշխատակցի քաղաքացուն հայտնած տեղեկությունը և բացահայտում, որ Էվոկաբանկի քարտերով, Էվոկաբանկի բանկոմատներից ցանկացած չափի գումար հանելիս քաղաքացիները 0,2% գումար են կորցնում:

Ստացվում է, որ կամ Էվոկաբանկի աշխատակիցների մի մասը չգիտի, թե ինչ է կատարվում Էվոկաբանկում, կամ վերջիններս նպատակային ստում են:

Զգույշ եղեք և լավ մտածեք Էվոկաբանկի հետ առնչվելուց առաջ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 11374

Մեկնաբանություններ