Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Սուրենյանցի «պատմություններն» ավարտված են

Սուրենյանցի «պատմություններն» ավարտված են
13.02.2013 | 13:44

«Ես հիմա շատ հանգիստ վիճակում եմ: Էդ պատմություններն ավարտված են, և այժմ կենտրոնացած եմ իմ մասնագիտական գործունեության վրա»,-irates.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով որոշ ժամանակ առաջ իր հետ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր բռնկվել, որի արդյունքում ծեծել էին նրան:
Սուրենյանցի տեղեկացմամբ` դատական քաշքշուկները ևս ավարտվել են: «Մնում է ֆորմալ մի քան բան , որը ևս շուտով կհանգուցալուծվի»,-հավելեց նա:
Սուրեն Սուրենյանցի ներքաղաքական դիտարկումները` «Իրատես de facto» թերթի ուրբաթ օրվա համարում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ