«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Սևանա լճում իրավիճակն աղետալի է

Սևանա լճում իրավիճակն աղետալի է
06.07.2019 | 13:51

«Ժամանակը» գրում է. «Սևանա լճում իրավիճակը աղետալի է: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանությունների վրայից պատասխանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկտիվ և իշխանության կամքից անկախ է, կլիմայական փոփոխություններ, տեղումների սակավություն, քամիների ինտենսիվություն և այլն: Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են և կապված են իշխանության անգործության կամ հանցավոր գործունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանետում լիճ»:

Դիտվել է՝ 4791

Մեկնաբանություններ