«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Մենք հիմա «Մկների ժողովի» մկներից վատ վիճակում ենք

Մենք հիմա «Մկների ժողովի» մկներից վատ վիճակում ենք
15.10.2026 | 12:41

Մեր օրերում ամեն կողմից լսում ենք խոսքեր, թե հայրենիքի փրկության համար պետք է այսինչ բանը անել, պետք է կրթության որակը բարձրացնել, պետք է հայրենասեր սերունդ դաստիարակել, պետք է ազգին արթնացնել, պետք է թշնամու դեմ համակարգված պայքար մղել, ի վերջո, պետք է միավորվել։

Այդ բոլոր «պետք»-երի հասցեատերերը, սակայն, չեն երևում, որովհետև ում հետ խոսում ես, երևում են միայն խորհրդատուները։

Իսկ ո՞վ պետք է անի այդ «պետք»-երը։

Խնկո Ապոր «Մկների ժողովը» հանճարեղ կերպով նկարագրում է մեր այսօրվա վիճակը։ Բոլորը խորհուրդ են տալիս, բայց ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել այդ զանգ կախելու պարտականությունը։

Ասեմ ավելի վատ բան՝ մենք հիմա մկների ժողովի մկներից վատ վիճակում ենք, որովհետև մարդիկ ոչ միայն պատրաստակամություն չեն հայտնում գործի անցնելու, այլև հենց երևում է մեկը, ով պատրաստ է կախել այդ զանգը, անմիջապես հայտնվում են խորհուրդ տվողներն ու սկսում քննադատել, թե այդ մեկը չի կարող, չի ստացվելու, գործը գլուխ չի գա։ Ի վերջո, խանգարում են։

Գիտե՞ք ինչու է այդպես, որովհետև մարդկանց արդյունքը չի պետք, այլ ընթացքը, որտեղ իրենք կլինեն անհատական հերոսներ։ Մոտավոր այսպես, «տեսեք, ես ինչ խելացի ու հայրենիքի նվիրյալ եմ, բայց դե, կորցնում ենք հայրենիքը»։

Մարդիկ մեծ մասամբ հայրենիքի ցավով չեն էլ տառապում, որովհետև իրենց հետաքրքիր է անձնական շահը, իսկ բոլոր եսասերների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, հիմա շատ տարածված է հայրենիքի սիրով փող աշխատել։

Ահա թե ինչու ես հնարավորինս հեռու եմ վանում բոլոր նրանց, ովքեր խոսում են հայրենիքի, պետականության, գալիքի մասին, բայց միայն խոսում են, որևէ գործ չեն անում։ Հենց 1-2 անգամ տեսնում եմ, որ նման մարդիկ խոսքից բացի ուրիշ ոչնչի պատրաստ չեն, անմիջապես կտրում եմ բոլոր թելերը նրանց հետ և ուղարկում մկների ժողով։

Իսկ ինձ խոսող մկներ չեն պետք, այլ գործող առյուծներ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ