Քաղաքական կրկեսով կարելի է իշխանություն պահել, այն էլ՝ ժամանակավոր, բայց ոչ պետություն։ Քաղաքական կրկեսի մշտական ակտիվությունը խոսում է այն մասին, որ համակարգը սնանկ է, ծրագիր չունի, ուժ չունի, պարտք վերցնում՝ օր է մաշում...
«Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից» (ն. փ.):
Գրո՛ղը տանի, որքա՜ն է անկեղծ այս... (ձեր մտքինը)...
Հայոց ցեղասպանության ճանաչումը Իսրայելի կառավարության կողմից կարելի է միայն ողջունել։ Սակայն կցանկանայի, որ մեր ժողովրդի ողբերգությունը չօգտագործվի որպես քաղաքական ճնշման գործիք՝ հարմար առիթի դեպքում...
Ես զարմանում եմ, երբ մարդիկ լուրջ դեմքով քննարկում են, թե ում է Նիկոլ Փաշինյանը նշանակելու ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, կամ ՔՊ անդամներից ով ինչ պաշտոն կստանա...
Միջազգային լարվածության անշեղ աճն ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ միայն մերկապարանոց ուժը բավարար չէ ցանկալի լուծումների հասնելու համար...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...