ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Ցուցամոլությունն ու ցոփությունը միշտ հակառակ էֆեկտն են ունենում

Ցուցամոլությունն ու ցոփությունը միշտ հակառակ էֆեկտն են ունենում
26.05.2025 | 14:18

Հայաստանում պաշտոնապես աղքատ է համարվում ամեն 4-րդ մարդը կամ շուրջ 708 հազար հոգի։ Տարածաշրջանում մենք բացարձակ առաջատար ենք այս հարցում։ Աղքատ երկրներում հարուստ անհատների ճոխ միջոցառումները վաղուց դադարել են մարդկանց նախանձը հարուցել։ Հիմա մարդիկ քննադատում են այդպիսի երևույթները։ Նախանձելու քիչ բան կա։

Չգիտեմ` ում համար ոնց, բայց ինձ համար երբեք այդ ցուցադրական շռայլությունն ու ճոխությունը հիացմունք չեն առաջացրել։ Այն էլ` հարսանեկան միջոցառումները, երբ դրանք անձնական իրադարձություններն են համարվում, այդչափ հանրայնացնելն ու հասարակության համար ծախս անելը երբեք չեմ հասկացել:

Համեստությունն ու զսպվածությունը մի տեսակ հասուն մարդկանց հատուկ գիծ է համարվում։ Ես այդպես եմ կարծում։ Մարդկանց, ովքեր ոչ հասարակությանը, ոչ էլ որևէ մեկին ապացուցելու բան չունեն։

Օրինակ, 120 միլիարդ կարողությամբ Ցուկերբերգի հարսանիքին 100 մարդ էր հրավիրված: Տորթն արժեր 85 դոլար, իսկ ամուսնության վայրը իրենց տան hետնաբակն էր։ Իսկ 130 միլիարդ կարողություն ունեցող Վորեն Բաֆեթն ամուսնացավ իր գրասենյակում;

Իհարկե, ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես ծախսի իր գումարն ու ինչի վրա, սակայն փորձը ցույց է տալիս, որ հավելյալ ցուցամոլությունն ու ցոփությունը միշտ հակառակ էֆեկտն է ունենում ու ատելություն և չարություն է գեներացնում այդ անձանց նկատմամբ։ Ինչպես ասում են՝ միակ առաքինությունը, որը չի կարող պարծենալ, համեստությունն է։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6046

Մեկնաբանություններ