«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը» (ն. փ.):
Սա հայտարարություն է հայտարարողի ինքնադատաստանի մասին: Ի՞նչ է ասում այս հայտարարությամբ:
1. Կան արցախցի փախստականներ: Եթե ասում ես, որ փախստականներ են, ուրեմն ընդունում ես` այդպիսին են դարձել ոճրագործության հետևանքով:
2. Եթե ասում ես` փախստականների իրավունքներ, ուրեմն հաստատում ես, որ նրանք իրավունք ունեն:
3. Եթե ասում ես, որ պիտի փակես իրավունքը, հաստատապես իմանալով, որ դա միջազգային իրավունք է, նշանակում է` արհամարհում ես միջազգայնորեն ընդունված հանրահայտ իրավունքը:
4. Նախորդ կետերից բխում է, որ դու միջազգային մակարդկի հանցագործ ես:
5. Այս դեպքում ավելորդ է նույնիսկ փաստելը հանցագործի` ազգային նպատակների ոտնահարումը: Հայաստանում ազգադավ գործունեության համար ունի առժամյա անպատժելիություն: Բայց կպատժվի միջազգային դատական համակարգով:
Դավիթ Գյուլզադյան